Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Փոքր, աննկատ դրվագներից էր կազմված Ֆրունզիկ Մկրտչյանի իրական կենսագրությունը

Փոքր, աննկատ դրվագներից էր կազմված Ֆրունզիկ Մկրտչյանի իրական կենսագրությունը
21.01.2026 | 11:51

Մի անգամ՝ նկարահանման ընդմիջման ժամանակ, Ֆրունզիկը նկատեց, որ լուսավորիչներից մեկը նստած է անկյունում՝ գլուխը ձեռքին, աչքերը կարմրած։ Ոչ ոք չէր հարցնում՝ ինչ է եղել։ Նա մոտեցավ, նստեց կողքին, լուռ ծխախոտ հանեց, բայց չվառեց։

- Չվառե՞նք, - ասաց լուսավորիչը։

- Չէ, - ժպտաց Ֆրունզիկը, - թող ծուխը չխանգարի խոսելուն։

Երկար լռեցին։ Հետո տղան շշնջաց, որ երեխան հիվանդ է, գումար չկա, տունը ծանր է դարձել։ Ֆրունզիկը ոչինչ չասաց, պարզապես վեր կացավ, գնաց իր վերարկուի մոտ, վերադարձավ ու գրպանից հանեց մի ծրար։

- Սա ֆիլմի համար չեն տալիս, - ասաց հանգիստ, - սա մարդ լինելու համար է։

Տղան փորձեց մերժել, բայց Ֆրունզիկը ձեռքը դրեց նրա ուսին ու ավելացրեց.

- Երբ երեխադ լավ լինի, մեկ ուրիշին օգնիր։ Այդպես է ամեն ինչ վերադառնում։

Երբ նկարահանումը վերսկսվեց, նա նորից դարձավ էկրանի այն մարդը, որին բոլորը ճանաչում էին։ Բայց լուսավորիչը գիտեր՝ այդ օրը ինքը հանդիպել էր ոչ թե մեծ դերասանի, այլ մեծ մարդու։

Եվ հենց այդպիսի փոքր, աննկատ դրվագներից էր կազմված Ֆրունզիկ Մկրտչյանի իրական կենսագրությունը։

Հրածին ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3197

Մեկնաբանություններ